Posted in Հայրենագիտություն

Հաղթանակի զբոսայգի

Հաղթանակի զբոսայգի

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում է գտնվում Անհայտ զինվորի գերեզմանը, Ծիծեռնակաբերդում՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրը մանկական երկաթուղին։ Հանրապետության խոշոր զբոսայգիներից են նաև Կոմերիտ միության և 26 կոմիսարների անվ․ զբոսայգիները Երևանում, Ա․ Շահումյանի անվ․ զբոսայգին ԼենինականումՍայաթ-Նովայի անվան մանկական զբոսայգին Կիրովականում։ 1986 թվականին հանրապետությունում կար 26 զբոսայգի (470 հեկտար ընդհանուր տարածությամբ), որոնցում գործել է գեղարվեստական ինքնագործունեության 42 կոլեկտիվ։

Posted in Հայրենագիտություն

«Սոսու պուրակ»

«Սոսու պուրակ»

արգելավայրը ներառում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը։ Այն ստեղծվել է 1958 թվականին ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք։ Մինչև 2004 թվականը գտնվել է Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է «Շիկահող» արգելոցին։ Արգելավայրը գտնվում է «Շիկահող» արգելոցին կից Ծավ գետի հովտում՝ Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա։ Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը։

Posted in English 4-2

(Part one)
There was once a young and very beautiful princess. Her name was Nadia.
One morning she was near a fountain in the garden of her father’s palace. She
had a small golden ball. She played with her ball. Suddenly she threw the ball so
high in the air that she could not catch it and it fell in the water of the fountain.
Nadia looked for her small golden ball, but she could not fi nd it. She began to
cry and said, “I shall give anything to have my golden ball again!”
“Will you?” said a voice from the fountain. Nadia looked down and saw a frog
in the water.
“Of course I shall,” cried Nadia, “but what can you do, ugly frog?” “I shall bring
your golden ball. But then you will let me live with you, eat from a golden plate,
and sleep on your bed.” “Very well,” Nadia said to the frog.
“Bring me my golden ball and I shall do what you want.” The frog was happy.
It brought the golden ball and Nadia ran away. Soon she forgot about her promise.
The next day when Nadia was having supper she heard a strange noise
– tap, tap, tap, tap – and a voice said, “Open the door. You must keep your
promise.”

Nadia turned white. It was the frog’s voice. “You must keep your promise”,
the King said. “Go and open the door.” The poor princess opened the door and
the frog hopped into the room.
(to be continued)

Posted in Թեստ, Մայրենի

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով,
բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը: Continue reading

Posted in Մայրենի

Հ. Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

 

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

 

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Continue reading “Հ. Թումանյան. Մայրը”

Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյանը և Երևանը

Երեւանը նախկինում կոչվել է Էրեբունի։Երևան  դարձած Էրեբունի քաղաքը կառուցել է Արգիշտի Առաջին թագավորը Ք.ա. 782- թ։Մայրաքաղաք Երևանը 29- տարով ավելի հին է Իտալիաի մայրաքաղաք Հռոմից։

20-րդ դարի Երևանի նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար:

Continue reading “Ալեքսանդր Թամանյանը և Երևանը”

Posted in Հորինուկներ

Գարնան առաջին օրս

Ձմեռը վերջացավ ,եկավ գարունը։Ես ծիծեռնակների ձայնից արթնացա։Տեսա, որ ծառերը գեղեցկացել են, զուգվել,զարդարվել։Ինձ թվաց, որ ես դեռ երազում եմ , բայց լսեցի ընկերներիս խինդը, որ արդեն գարուն է և անմիջապես իջա բակ,

որպեսզի խաղամ իմ ընկերների հետ։