Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Առյուծը

 

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

 

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

 

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

 

Առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

 

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

 

ուժեղ,հպրտ,վեհ,մեծահոգի

 

3․ Գրի՛ր հոմանիշները՝

 

արքա-թագավոր

 

խոշոր-մեծ

 

վեհ-հպարտ

 

կասկածել-երկմտել

 

4․ Գրի՛ր հականիշները՝

 

ոչ-այո

 

ծանր-թեթև

 

խոշոր-մանր

 

մեծահոգի-փոքահոգի, անխիղճ

 

ոչնչացնել-առաջացնել

 

կուշտ-սոված

 

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ճարպկությամբ զիջում։ Ընձառյուծին։

 

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

կասկածել,շնորհվել,վճարկել,ասել,զիջել

 

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

 

800 — ութ հարյուր

230 — երկու հարյուր երեսուն

700 — յոթ հարյուր

300 — երեք հարյուր

 

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

 

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

 

անհաջող որս, ահարկու մռնչոց,հզոր արքա

 

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

 

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ։

 

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

 

-վածք-դարձվածք, պատմվածք

 

-ային- գարնանային,արևային,մարդկային

 

-ական-որսորդական, հայկական, գեղագիտական

 

-ակ- գետակ, առվակ,

 

-եղեն-բանջանեղեն,արծաթեղեն, ոսկեղեն

 

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

1-Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։

2-Առյուծների խումբը կոչվում է պրայդ։

3-Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։

4-Առյուծների եղունգների երկարությունը կարող է հասնել 7 սմ-ի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *