Posted in Գործնական Քերականություն 6-8, Մայրենի, Մայրենի 6-8

Գոյականի թիվ

Առաջադրանքներ

Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:
Գլուխ-գլուխներ
թվական-թվականներ
աստղ-աստղեր
երկիր-երկներ
սենյակ-սենյակներ
հարևան-հարևաններ
ծառ-ծառեր
պտուղ-պտուղներ
տեր-տերեր
ժապավեն-ժապավեններ
մարդ-մարդիկ
կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ-գառ-նուկ
բեռնել-
դռնակ
թոռնիկ
լեռնային
ծոռնիկ
հարսնուկ
մատնոց
ողնաշար
ձկնկիթ
ոտնաման
մկնդեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
եզ-եզներ
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծոռ-ծոռներ
հարս-հարսներ
ձուկ-ձկներ
մատ-մատներ
մուկ-մկներ
նուռ-նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր <<Էրեբունի>> հյուրանոցում ու հասել ընկերներին:

<<Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ>> ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ <<Վոստոկ>>տիեզերանավով տիեզերք թռավ:
Չակերտներով են գրվում այն հատուկ անունները, որոնք վերնագրեր են

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ …:

… և …. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները … տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան … զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

… հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի … արկածային վեպը:

Posted in Մայրենի

Ուսումնական երորրդ շրջանի ամփոփում

Թումանյանական օրեր (թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ) — 4-5-րդ դասարաններ։ոչ

Տերյանական օրեր (տերյանական ֆլեշմոբ)— 5-րդ դասարաններ։այո

Բառարանընթերցման ֆլեշմոբ-4-5-րդ դասարաններ։ այո

«Ուսումնական գարուն» նախագիծ— 4-5-րդ դասարաններ։ այո

Կարդում ենք Աղայան— 4-5-րդ դասարան

«Գնում եմ Մայր դպրոց» — 5-րդ դասարաններ այո

«Հյուսիսափայլ TV»-ին քո մասնակցությունը։Այո հաճույքով

«Հյուսիսափայլ ռադիո«-ին քո մասնակցությունը։միշտ և սիրով

Ուրբաթ-համերգ՝ «Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի….»-4-5-րդ դասարաններ։ոչ

ստեղծագործական աշխատանքներ — 4-5-րդ դասարաններ

Սրտից բխող խիղճը 

ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ — 4-5-րդ դասարաններ

մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին

Այս կետերը սովորողներին կօգնեն-կհուշեն իրենց բլոգներում գտնել համապատասխան նախագծերին իրենց մասնակցությունը և դնել հղումներրը պատումների մեջ

Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Առյուծը

 

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

 

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

 

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

 

Առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

 

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

 

ուժեղ,հպրտ,վեհ,մեծահոգի

 

3․ Գրի՛ր հոմանիշները՝

 

արքա-թագավոր

 

խոշոր-մեծ

 

վեհ-հպարտ

 

կասկածել-երկմտել

 

4․ Գրի՛ր հականիշները՝

 

ոչ-այո

 

ծանր-թեթև

 

խոշոր-մանր

 

մեծահոգի-փոքահոգի, անխիղճ

 

ոչնչացնել-առաջացնել

 

կուշտ-սոված

 

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ճարպկությամբ զիջում։ Ընձառյուծին։

 

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

կասկածել,շնորհվել,վճարկել,ասել,զիջել

 

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

 

800 — ութ հարյուր

230 — երկու հարյուր երեսուն

700 — յոթ հարյուր

300 — երեք հարյուր

 

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

 

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

 

անհաջող որս, ահարկու մռնչոց,հզոր արքա

 

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

 

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ։

 

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

 

-վածք-դարձվածք, պատմվածք

 

-ային- գարնանային,արևային,մարդկային

 

-ական-որսորդական, հայկական, գեղագիտական

 

-ակ- գետակ, առվակ,

 

-եղեն-բանջանեղեն,արծաթեղեն, ոսկեղեն

 

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

1-Առյուծները շատ են սիրում հանգստանալ։ Նրանք որևէ ծառի կամ թփի շվաքում օրեկան անց են կացնում 20 ժամ։

2-Առյուծների խումբը կոչվում է պրայդ։

3-Առյուծները ունեն շատ փոքր սիրտ։ Կատվազգիների մեջ նրանց սիրտը ամենափոքրն է։

4-Առյուծների եղունգների երկարությունը կարող է հասնել 7 սմ-ի։

Posted in Մայրենի

Գնում եմ Մայր դպրոց

Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Ես առաջին դասարանից սովորում եմ Հյուսիս ում,ես շատ եմ կապնվել իմ հյուսիսի հետ։Ես ամենա առաջինը ծանոթացել ընկեր Սեդա Վիրաբյանի հետ։Նա ինձ 3 տարի դասավանդել է։Ես շատ սիրում ու հարգում եմ ընկեր Սեդա իմ։Ես շատ սիրում եմ իմ բոլոր ուսուցիչներին։

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

1-ընկեր Անահիտ։Ընկեր Անահիտը ինձ դասավանդում է սպորտ։Ես շատ եմ սիրում նրան։

 2-ընկեր Ռիմա ես նրան կարոտում եմ։Նա իմ նախկին կազմակերպիչներ։

3-ընկեր Ալինան։Ես կրկին շատ սիրում ու հարգում եմ նրան նա մի քիչ ջղայն է բայց բարի սիրտ ունի։Նա ներկայիս իմ կազմակերպիչն է։

4-Մարմնակրթության դահլիճը։Ես շատ եմ սիրում  այնտեղ մարզվել։

5-ընկեր Ռոբերտ։Ես սիրում եմ նրան քանի որ նա շատ պարապած և լավ դասատու է։

6-ընկեր Քրիստինե։Նա ինձ դասավանդում է մայրենի առարկան։Ես նրա շնորհիվ սիրեցի մայրենի առարկան նա շատ բարի սրտով դասատու է։

7-Ածիին։Ես շատ եմ սիրում մեր դպրոցի շանը Ածիին նա շատ հավես շնիկ է։Նա Լաբրադոր ցեղատեսակի շուն է։

Մայր դպրոցն ու ես

Ես գիտեմ որ մայր դպրոցում շատ հետաքրքիր է անցնելու։Ինձ համար դժվար է հեռանալ իմ հյուսիս ից։

Ամենատպավորիչ ճամփորդություններս

Ամենա տպավորիչ ճամփորդությունս դա եղել է ջրվեժի անտառապարկը։Ես այնտեղ 6 անգամ գնացել եմ ես շատ եմ սիրում այտ վայրը։

Հաջողված ու հետաքրքիր նախագծերի մասին

Ելք ստուգատեսը որը ինձ համար ամենա հավես որ նաև Սեբաստացու օրերը և հակաբացիլ Կոմիտաս։

Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Հուսով եմ կհարմարվեմ։

Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես մասամբ ճանաչում եմ Մայր դպրոցը ես շուտ շատ եմ այնտեղ լինում։

Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Ես ունեմ երկու սիրելի վայր առաջին-մարմարյա սրահ երկրորդ-Տիգրան Հայրապետյան գրադարան։

Ես քեզ կկարոտեմ Հյուսիս։Իսկ քեզ Մայր դպրոց հուսով եմ կսիրեմ։

Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

Ածական-խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր։

Գոյական-գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի։

 

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել:

իշխել-իշխան

ճեղքել-ճեղք

գործել-գործ

շքեղ-շքեղություն

ուսուցանել-ուսուցում

դեղին-դեղնություն

բժշկել-բժիշկ

հյուսել-հյուս

 

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։

գլուխ-գլուխներ

թվական-թվականներ

երկիր-երկրներ

սենյակ-սենյակներ

հարևան-հարևաններ

ծառ-ծառեր

տեր-տերեր

ժապավեն-ժապավեններ

մարդ-մարդիկ

կին-կանայք

 

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ-Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան։

Հասարակ-ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ։

 

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :

բարեկամ-բարի+կամեցող

գրավոր-գիր+ավոր

ծով-չի բաժանվում

լուսամուտ-լույս+ա+մուտք

անպետք-ան+պետք

հողոտ-հող+ոտ

գնորդ-գին+որդ

ամառ-չի բաժանվում

 

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:

կաթ-կաթնային

խորհուրդ-խորհրդավոր

գետ-գետակ

Հեռու-հեռավոր

քար-քարոտ

ամպ-ամպոտ

 

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

 

Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։

Քրոջս ընկերը բարի է։

 

Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։

Ոզնին ծիծաղելի գլորվում էր։

 

Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։

Շան թաթը երկաթով ճղվել էր։

 

Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Քույրս գնաց դպրոց սովորելու։

Posted in Մայրենի

Չալանկը

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքը:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

Ես իմացա որ- շունը անիմաստ երբեք չի հաչա։

Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր Չալանկի հետ:

Խադիկոն շատ հավատարիմ եր։ Խադիկոն երբ զգաց որ վերջին որն է մնացել իր տիրոջն ապրելու նա ասում եր գնդակով արի խաղանք,բայց Խադիկոն երբեք չեր խաղում գնդակով։

Չալանկը իր հաչալով միշտ տեղյակ էր պահում իր տիրոջը թե՝ մարդ է գալիս։

Նա երբեք անիմաստ չեր հաչում։

 

Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:

Խադիկոին- ինչու՞ որովհետև նա շատ հավատարիմ եր և շատ հավես:

Ո՞րն է քո սիրելի կենդանին: Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին։Ես ունեմ շուն և կատու։

Շանս անունը-Գռաֆ է

կատվիս անունը-Մոնի

Ես նրանց շատ եմ սիրում։Նրանք իմ ընտանիքի մի մասն են։Նաև ոմանք հարցնում են շունն ու կատուն չե՞ն կռվում:

Ես պատասխանում եմ ոչ որովհետև նրանք փոքրուց միասին են մեծացել։

Posted in Մայրենի

Վահագնի ծնունդը

 Երկնէր երկին, երկնէր երկիր,

 

Երկնէր եւ ծովն ծիրանի.

 

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

 

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

 

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

 

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

 

Նա հուր հեր ունէր,

 

Բո՛ց ունէր մօրուս,

 

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Կարդա այսպես.

 

ծովն — ծովըն

 

զկարմրիկն — ըզկարմրիկըն

 

ի բոցոյն — ի բոցույն

 

 

 

Բառարան

 

երկնէր — երկնում էր (ծնում էր)

 

երկին — երկինք(ը)

 

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

 

երկն — երկունքը

 

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

 

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

 

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

 

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

 

ելանէր — ելնում էր

 

ի բոցոյն — այն բոցից

 

վազէր — վազում էր

 

աչկունք — աչիկները

 

արեգակունք – արեգակներ

 

 

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ «Վիշապաքաղ» է անունը,քանի որ պայքարել է խավարի վիշապների դեմ։

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

բանաստեղծության մեջ իշխող գույնը բոցագույնն է։Կարմիրը

Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

 

Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Նա ուներ ոսկե մազեր, նարնջագույն մորուք և դեղին աջքեր։

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով, նրա ծնունդը ինչ-որ բան է խորհրդանշում։

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնեց երկինք և երկիր,

Երկնեց և ծով ծիրանի,

Եվ եղեգնիկը կարմիր

Երկնեց ծովում ծիրանի

Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,

Բոց է դուրս գալիս եղեգան փողից,

Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,

Բոց է դարձել և ծով ծիրանի.

Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,

Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:

Բոց մորուքով,

Հուր շրթունքով,

Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,

Եվ աչերն են զույգ արեգակ։

Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը

Posted in Մայրենի

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

ՈՒղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից։

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում։

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև նա իր սապատների մեջ ճարպ կա։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա չուզենա։

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

 

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

փափուկ բուրդ

խելացի  կենդանի

գեղեցիկ ուղտ

լավ եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարօրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մադը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

 

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին։

Նա շատ լավ էր վերաբերվում սրինգին։

 

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մադը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:

 

4. Վերնագրի՛ր տեքստը:

Հիանալի սրինգը

 

5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

աշխարհ-աշխհարագետ,

ճանապարհ-ճանապարհորդ,

 

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է

 

Ինչպիսի- ամենաբարի , քաղցր, կախարդական

ինչ- սրինգ, անտառ

Ինչ անել- մխիթարում էր, սթափվեց

 

7. Համառոտի՛ր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր երգերով մխիթարում էր վշտացածներին:

 

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

 

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-սփոփել

Պսպղալ- ճառագայթել

Թշնամի-ոսոխ

 

 

10 Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099-Երկու հազար իննսունինը

37-Երեսունյոթ

45-Քառասունհինգ

765-Յոթ հարյուր վաթսունհինգ

84-Ութսունչորս

 

Posted in Հորինուկներ, Մայրենի

Սրտից բխող խիղճը

Մի անգամ մի տղա փողոցով քայլելիս է լինում և տեսնում մի աղքատ մարդու ով գումար եր հավաքում որպեսզի գնի իր հացը:Այտ տղան լինում է թագաժառանգի ընտանիքից։Նրա ծնողները միշտ բոլորից առավել են գնահատել փողը։Բայց իրենց տղան իր ծնողների նման չեր։Նա որոշում է որ պետք է այդ մարդուն մեծ գումար  նվիրաբերի։Տղան նրան նվիրում է հեռախոս, տուն և շատ գումար որպեսզի կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները։Նա երբ գնում է տուն իր ծնողներին պատմում է այս իր գովելի արարքը։Բայց իր ծնողները տնային կալանք են դնում իրենց տղայի վրա։Բայց տղան հոգու խորքում շատ եր խղճում այտ մարդուն։