4.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով ածականներ:
փայտե դարպաս, մետաքսյա թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր գրական ակումբ, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, բուրավետ ծաղիկներ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, հայրական տուն, մարմարե սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:
134.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր բառեր:
Ա. Վարսավիր, հայ, բույր, հյուր, ջերմ, գոգ, արգելել, ավազ, ճաշ, եղեգն, վարդ, ամուր, կտակ, դարբին, ծառ, վառ, խնձոր, այգի, ելք, լվացք, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
վարսավիրանոց,հյուրանոց,արվեստանոց,դպրոց,
ճաշարան,կտակարան,վառարան,լվացքարան,
հայոց,ջերմոց,արգելոց,ամրոց,դարբնոց
Հայաստան,բուրաստան
135. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր
Ջրատար
ջրաման
ծաղիկ
ծաղկատուն
ծաղկաման
հաց
հացատուն
հացթուխ
որս
որսաբաժին
ձկնորս
պար
պարատուն
պարերգ
արյուն
արյունսո
որյունլվա
արվեստ
արվեստագետ
պարավեստ
աստղ
աստղացուցարան
կիսաստղ
տուն:
Հացատուն
136.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան-անտուն, անգութ, անհոգ
ապ-ապերախտ, ապօրինի, ապաբախտ
բաց-բացահայտ, բացարձակ, բացորոշ
գեր-գերազանց, գերբնական, գերագույն
դժ-դժգույն,դժգոհ, դժբախտ
համ-համընդհանուր, համազգային, համակարգ
Հակ- հակահարված, հակամարտիկ, հակաթույն
Ստոր— ստորերկրյա, ստորադաս, ստորգետնյա
Չ- չկամ, չտես, չբեր
Տ- տգետ, տհաճ, տկար
Դեր- դերանուն, դերբայ, դերակատար
Արտ- արտասահման, արտահերթ, արտագաղթ
Փոխ-: փոխծովակալ, փոխնախագահ, փոխօգնություն
Ենթ-: ենթակա, ենթավերնագիր, ենթախումբ
Անդր-: անդրշիրիմյան, անդրկովկասյան, անդրծովյան
137.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
-ալի-հյութալի, ցանկալի, ուրախալի
-գին— ուժգին, թախծագին, ցավագին
-անի— գեղանի, լեզվանի, օդանի
-ավուն— դեղնավուն, երկարավուն, կլորավուն
-յալ-անցյալ, ննջեցյալ, միացյալ
-ուն-փայլուն, խոհուն, զննուն
-ելի— սիրելի, ատելի, տեսանելի
-ան— փական, դիպան, իշխան
-անակ— զսպանակ, շրջանակ, ճոճանակ
-անոց-հիվանդանոց, խոհանոց, ամառանոց
-ոց— դպրոց, դարբնոց, սփռոց
-ուստ-փախուստ, ապրուստ, կորուստ
-եստ— ուտեստ, պահեստ, գովեստ
-իչ-գրիչ, նկարիչ, քանոնիչ
-յուն— հնչյուն, շրշյուն, դոփյուն
-ստան— Հայաստան, ծաղկաստան, բուրաստան
-վածք— կառուցվածք, բացվածք, հատվածք
-ույց— կառույց, հանգույց, սառույց
-ք— վազք, հոսք, հայացք
138. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:
Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:
խոհուն, փութկոտ, մուրացկան, արգելակ, գունեղ, նվազագույն, խորք, զայրույթ,հարսնացու:
142․ Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ-սրտային
վախ-վախկոտ
քար-քարե
մայր-մայրական
երկինք-երկնային
արև-արևային
փայտ-փայտե
, լեռ(ն)-լեռնային
փողոց-փողոցային
երկաթ-երկաթե
օդ-անօդ
ծաղիկ-ծաղկավու
եղբայր-եղբայրական
ոսկի-ոսկյա
արծաթ-արծաթե
ծով-ծովային
Ամերիկա-ամերիկյան
Ֆրանսիա-ֆրանսիական
Գերմանիա-գերմանական
185.Տրված բառերում առանձնացրո՛ւ արմատը և ածանցը․ ածանցները գունավորի՛ր։
Օրինակ՝ ան-զեն, դժ-գոհ
Ան-գութ, դժ-բախտ, դժ-գոհ, դժ-կամք, ան-տուն, լիճ-ակ, շուն-իկ, գառն-ուկ, տուն-ական, ծով-ային, ուրախ-ալի, մեղմ-աբար, վեհ-որեն, աշակերտ-ուհի, կանաչի-եղեն:
171.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – համերաշխ լինել, իրար լավ հասկանալ:
Հազար մաղով անցկացրած – շատ փորձառու, խորամանկ:
Հիվանդի համար ջուր բերող – շատ դանդաղաշարժ մարդ:
Գլխին կրակ թափել – խստորեն պատժել կամ սաստիկ բարկանալ:
Կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել (պսակել):
Կոպեկի համար մեռած – շատ ժլատ:
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ, ուրիշի համար աշխատել:
Ոտքի կոխան դարձնել – արհամարհել, նվաստացնել:
Փուշը մատից հանել – նեղության ժամանակ օգնել:
Գրքի մի երեսը կարդալ – հարցին միակողմանի մոտենալ:
201.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)
232․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։
Տեր – տիրույթ
Շեն – շինարար
Գետ – գիտակ
Կիրթ – կրթօջախ
Սին — սննդարար
235․Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապաշնորհ, ապուր, ապազգային, ապիկար, ապաբախտ, ապուշ, ապակի, ապերախտ, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապար, ապտակ, ապրուստ:
Ապաշնորհ, ապազգային, ապիկար, ապաբախտ, ապերախտ, ապօրինի:
236.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Տնավեր, շաքարավազ, բազմազգ, հեքիաթասաց, շքերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, տոմսարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունառատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
շքերթ, ագեվազ, տոմսարկղ, ուղեկալ, հաղթանդամ, գինետուն, վազանց, լուսանկար:
1. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ։
դյուցազուն — հերոս, շատ ուժեղ մարդ ահարկու — վախեցնող, սարսափելի կորյուն — առյուծի ձագ ապառաժ — շատ կոշտ, մեծ քար գառնարած — գառ պահող մարդ նախրապան — կովերի հովիվ կապարճ — նետերի պահոց վանք — եկեղեցական շինություն
2. Ըստ ստեղծագործության բնութագրե՛ք Մհերին։
Մհերը ուժեղ, քաջ և ահեղ հերոս էր, որը երկար տարիներ իշխում էր Սասունում։ Նա արդար էր և պաշտպան էր իր ժողովրդի համար։ Նրա անունը հայտնի էր հեռու վայրերում, և բոլորը վախենում էին նրանից,նա նաև հայրենասեր էր քանի որ զոհաբերեց իր կյանքը որ հետագայում Սասունը ունենա պաշտպան։
3. Ի՞նչն էր մտահոգում Մհերին։
Մհերին ամենաշատը մտահոգում էր, որ նա ժառանգ չուներ։ Նա վախենում էր, որ իր մահից հետո իր փառքը կկորի, և Սասունը կմնա առանց պաշտպան։
4. Ի՞նչ է խորհրդանշում թրի տակով անցնելը։
Թրի տակով անցնելը նշանակում է հնազանդվել, ընդունել պարտությունը և ենթարկվել թշնամուն։
5. Ո՞ր հատվածներում է երևում Դավիթի
Ա․ չենթարկվող լինելը,
Դավիթը չհամաձայնեց անցնել Մսրա Մելիքի թրի տակով, նույնիսկ երբ բոլորը ենթարկվեցին։
Բ․ ուժեղ լինելը,
Նա այնքան ուժեղ էր, որ փոքր մատով հարվածելով քարից կրակ հանեց և մարդկանց ցրեց։
Գ․ պարզամիտ լինելը։
Նա չէր տարբերում գազանին ու կենդանին, և գառների հետ գազաններ էր բերում քաղաք։
6. Քո կարծիքով ո՞րն է ծեր կնոջ դերը այս պատմության մեջ։
Ծեր կինը կարևոր դեր ունի, քանի որ նա ուղղում է Դավիթին և ցույց տալիս ճիշտ ճանապարհը։ Նրա խոսքերից հետո Դավիթը հասկանում է իր ուժը և սկսում է ավելի կարևոր գործերով զբաղվել։
7. Դավիթի արարքները ներկայացրո՛ւ ՝ որպես հինգ փաստ /յուրաքանչյուր փաստ մեկ նախադասությամբ/։
Դավիթը հրաժարվեց ենթարկվել թշնամուն և չանցավ թրի տակով։ Նա գառներ պահելու ժամանակ բռնում էր վայրի գազաններ և բերում քաղաք։ Նա այնքան ուժեղ էր, որ մարդկանց հեշտությամբ ցրում էր։ Դավիթը սկսեց որս անել և սովորել իր ուժը ճիշտ օգտագործել։ Նա վերականգնեց Մարութա սարի վանքը։