Posted in Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկիր մոլորակի ամենաթանկ ու անգին հատկություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Մթնոլորտը պահպանում է կյանքի համար անհրաժեշտ ջերմությունն ու խոնավությունը, ինչպես նաև մեզ պաշտպանում է արևի կիզիչ ճառագայթներից:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

 

 

 

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

 

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

 

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

 

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

 

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

 

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Կենսկան նշանակություն։ Առանց օդի մարդիկ և կենդանիները կարող են ապրել մի քանի րոպե։

Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը բաղկացած է թթվածնից և ազոտից,  քիչ քանակով ածխաթթու գազից:

Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Օդը բաղկացած է թթվածնից ու ազոտից, քիչ քանակով ածխաթթու գազից:

Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՛ր առաջադրանքները և կհամոզվես:

Եթե մենք կարողանում ենք շնչելով ապրել, դա նշանակում է, որ օդ կա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *