Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյանը և Երևանը

Երեւանը նախկինում կոչվել է Էրեբունի։Երևան  դարձած Էրեբունի քաղաքը կառուցել է Արգիշտի Առաջին թագավորը Ք.ա. 782- թ։Մայրաքաղաք Երևանը 29- տարով ավելի հին է Իտալիաի մայրաքաղաք Հռոմից։

20-րդ դարի Երևանի նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար:

Հայաստանը մինչև 20-րդ դարն ունեցել է 11 մայրաքաղաք: Դրանք միմյանցից տարբեր էին թե՛ իրենց կարգավիճակի տևողությամբ, թե՛ տարածաշրջանի քաղաքական ու մշակութային կյանքում խաղացած դերով, սակայն ունեին մեկ ընդհանրություն. բոլորը ստեղծվել էին լավագույն ճարտարապետների, լավագույն վարպետների ձեռքերով: Ուստի երբ բախտ վիճակվեց երկար դարեր հետո վերականգնել հայկական պետականությունը, պարզ էր, որ նոր մայրաքաղաքը նույնպես կառուցելու էին լավագույններից լավագույնները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *