Posted in Բնագիտություն

Տիեզերք

1. Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

3. Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը արեգակ:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է 1տարվա ընթացքում:
3. Լուսինն Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

4. Տիեզերքի մասին ուսումնական նյութ պատրաստիր, տեղադրի՛ր բլոգումդ:

Posted in Բնագիտություն

Հատակագիծ և քարտեզ։Մասշտաբ և պայմանական նշաններ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:

Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:

2.  Ի՞նչ է հատակագիծը:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:

3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:

Մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:

Posted in Բնագիտություն

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

 

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկարում:

1l

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:
    Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:
    Որովհետև արևի լույսը որոշ չափով լուսնի վրա է իսկ որոշ չափով ոչ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:
    Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:
    Որովհետև այնտեղ արև կա, բայց չկա ջուր և ջուր։
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:
    1969 թվականին։
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:
    Լուսինը կնվազի։
Posted in Բնագիտություն

Քիմիական տարր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ  մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Քիմիական տարրը Քիմիական նշանը Արտասանությունը
Ազոտ N էն
Ալյումին Al ալյումին
Ջրածին H հաշ
Թթվածին O о
Երկաթ Fe ֆեռում
Պղինձ Cu կուպրում
Արծաթ Ag արգենտում
Ոսկի Au աուրում
Կապար Pb պլումբում
Ցինկ Zn ցինկ
Ածխածին C ց
Ծծումբ S էս
Ֆոսֆոր P պե
Քլոր Cl քլոր
Բրոմ Br բրոմ
սիլիցիում Si սիլիցիում

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
    Պարզ նյութերը տարբերվում են բարդերից նրանով, որ պարզը կազմված է մեկ քիմիական տարրից, իսկ բարդը՝ մի քանի։
  2. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
    Մետաղը ու ոչ  մետաղը ունեն տարբեր հատկություններ։ Իսկական մետաղը փայլում է, համեմատ ոչ մետաղին։
  3. Ի՞նչ է քիմիական տարրը:
    Քիմիական տարրը կամ էլեմենտը ատոմի տեսակ է, որը ունի իր անվանում:
Posted in Բնագիտություն

Իմ ուսումնական ամառը

Ես ամառվա ընթացքում ճամփորդել եմ շատ տեսարժան վայրեր,օրինակ Խոր Վիրաբ։Այնտեղ ես տեսա շատ շնիկներին և անպայման կերակրեցի։Ես նրան շատ սիրեցի։Նայև այնտեղի Եկեղեցու մոտակայքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի դաշտեր։Ինձ համար շատ հետաքրքիր էր և հիշարժան։

Posted in Բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Մաս 2
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Posted in Բնագիտություն

Բակտերիաների դերը բնության մեջ Մաս 1

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Posted in Բնագիտություն

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Փորձե՛նք պարզել,  թե ինչից է կազմված հողը:
Առաջադրանք. Երկրի մակերևույթի վերին բերրի, փխրուն շերտը հողն է, որտեղ աճում է բույսերի մեծ մասը:
Հիշեցում. անվտանգության նկատառումներից ելնելով` խորհուրդ է տրվում փորձերն իրականացնել մեծահասակների ներկայությամբ, պատշգամբում:
1.Վերցրե՛ք հողի մի կտոր և լցրե՛ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Ինչպե՞ս բացատրել այդ երևույթը, ո՞րն է դրա պատճառը:
2. Լավ խառնե՛ք ջրում եղած հողը և թողե՛ք` մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք պղպջակներ:
3. Վերցրե՛ք մի փոքր հող, լցրե՛ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե՛ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք (գոլոշի):
4. Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ կ եռա:
5. Վերլուծե՛ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ինչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ: Հողի կազմության մեջ մտնում են՝ մանրեներ,կենդանիների և բույսերի մնացորդներ և այլն:

Posted in Բնագիտություն

Հողը

Երկրի հարստությունները շատ են ու զարմանալի: Դրանց շարքում ամենազարմանալին ու թակարժեքը հողն է:Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և որոգիչ ջրանցքներ անցկացնել:Մարդկանց հողը ամեն տարի տալիս է միլիոնավոր ցորեն որից ստանում են հաց և ալյուր: Ժողովրդի մեջ հողն անվանում են անվերջանալի գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց երբեմն հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: