Posted in Հայրենագիտություն

Ալեքսանդր Թամանյանը և Երևանը

Երեւանը նախկինում կոչվել է Էրեբունի։Երևան  դարձած Էրեբունի քաղաքը կառուցել է Արգիշտի Առաջին թագավորը Ք.ա. 782- թ։Մայրաքաղաք Երևանը 29- տարով ավելի հին է Իտալիաի մայրաքաղաք Հռոմից։

20-րդ դարի Երևանի նոր պատմության հեղինակը դարձավ Ալեքսանդր Թամանյանը: Նա էր, որ մշակեց նոր Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը, ու նրան ենք պարտական ազգային ճարտարապետական նոր դպրոցի ստեղծման ու Երևանի խորհրդանիշը դարձած շենքերի համար:

Continue reading “Ալեքսանդր Թամանյանը և Երևանը”

Posted in Հայրենագիտություն

Տաս փաստ Լոռու մարզի մասին.

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

 

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

 

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

 

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

 

անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

 

Լոռու տեսարժան վայրերը

Հաղպատի վանք

Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

 

Հաղպատի վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունյաց թագավոր Աշոտ III- ի և Խոսրովանույշ թագուհու կողմից: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սբ․ Ստեփանոս (1232), երկու գավիթ, սեղանատուն, գրատուն և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ՝ մասնավորապես խաչքարեր:

 

Սանահինի վանք

Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը:

 

Սանահինի վանք

Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը:

 

Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում: Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ խաչագմբեթ տիպի եկեղեցիներից է: Արտաքին և ներքին պատերը զարդարված են քանդակներով և փորագրություններով։

Posted in Հայրենագիտություն

Հին Հայկական տարազներ

Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է: Continue reading “Հին Հայկական տարազներ”

Posted in Հայրենագիտություն

Հրազդանի մեծ կամուրջ

Հրազդանի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին[

Posted in Հայրենագիտություն

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՌ

Ես  ամառվա առաջին օրը՛ գնացելեմ  ջրաշխարհ։

Դրանից մի քանի օր հետո մենք գնացինք Սևան

այնտեղ հիասքանչ բնություն եր։Մենք ցանկանւմ

էինք երկար մնալ բայց եղանկային պայմանները

թույլ չտվեցին։Անցավ մի քանի օր և մենք գնացինք

Գառնի․Գառնիում մեզ պատմեցին գառնիի հին

պատմությունը,տեսանք արքայական բաղնիքը,

նաև մի քարի վրա փորագրած եր <<մեռած լեզու>>

Posted in Հայրենագիտություն

Սևանի մասին տեղեկություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևանը քաղաք է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին, մայրաքաղաք Երևանից 66 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Գավառից 35 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 1925 մ բարձրության վրա և զբաղեցնում է 17,75 քկմ տարածք[2]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների համայնքում բնակվում է 19229 մարդ։ Սևանը հնում անվանել են Գեղամա ծով։