Posted in Մայրենի

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

«Գիտե՞ք, որ գարուն է արդեն…»

Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր) Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

 

Դյութում են շրթերը վարդե,

Սրտերը կրակ են ու բոց-

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց:

 

2․ Գրի՛ր վարժությունները։

 

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

 

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինջև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

 

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

 

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը: Միաժամանակ երեք գիրք Է կարդում: Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: Հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ:

 

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

 

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: Հաչող շանը կծան չի լինում: Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *