Posted in Մայրենի

Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մադը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

 

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին։

Նա շատ լավ էր վերաբերվում սրինգին։

 

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մադը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել:

 

4. Վերնագրի՛ր տեքստը:

Հիանալի սրինգը

 

5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:

աշխարհ-աշխհարագետ,

ճանապարհ-ճանապարհորդ,

 

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է

 

Ինչպիսի- ամենաբարի , քաղցր, կախարդական

ինչ- սրինգ, անտառ

Ինչ անել- մխիթարում էր, սթափվեց

 

7. Համառոտի՛ր նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր երգերով մխիթարում էր վշտացածներին:

 

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

 

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել-սփոփել

Պսպղալ- ճառագայթել

Թշնամի-ոսոխ

 

 

10 Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099-Երկու հազար իննսունինը

37-Երեսունյոթ

45-Քառասունհինգ

765-Յոթ հարյուր վաթսունհինգ

84-Ութսունչորս

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *