Posted in Բանաստեղծություն

Աթաբեկ Խնկոյան «Գարուն»

Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:

Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:

Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:

Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Պտկել-բողբոջել

Խոխոջ- կարկաչ, կարկաչյուն, քչքչոց

Թավիշ-Կանաչ, բուսականություն

Մաքի- էգ ոչխար

Posted in Բանաստեղծություն

Տերն ու Ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։ Continue reading “Տերն ու Ծառան”

Posted in ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ, Բանաստեղծություն, Մայրենի

Գեղամ Սարյանի Ձյուն

https://youtu.be/cA0B1866MnQ

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Զգույշ իջի՛ր աշխարհին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:
Հանդարտ, կամաց իջի՛ր այնպես՝
Ծաղիկները չարթնանան,
Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,
Զգո˜ւյշ, զգո˜ւյշ անսահման:
Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջի՛ր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար: