Posted in Մայրենի, Մայրենիի ստուգատես 2022

Քննական թեստ Մայրենի

Արմեն  Բադալյան

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:    Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։
  2. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
  3. Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
  4. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Իմացա որ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ – քիչ բարձր – ցածր մեծ – փոքր  արագ- դանդաղ

 

  1. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավները, մարդիկ

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

Խելացի և չար

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ

գործողություն:

Posted in Մայրենիի ստուգատես 2022

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Ամառային ճամբարը սկսվեց Մայիսի 30-ին։Ճամբարի առաջին օրը մենք միասնական ընդհանուր պարապունք արեցինք,նաև 4-1րդ դասարանը իրականացրեց ամառային լողափի բացումը։Օր-2,երկրորդ օրը մենք արդեն լողացինք,զվարճացանք։Օր-3,Երորդ օրը Հունիսի 1- առավոտյան ընդհանուր պարապունքից հետո գնացինք Միջին դպրոց իրականացրեցինք Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը։Վարադարձանք դպրոց և մեր բերած կոնֆետներով սեղան գցեցինք,սեղանի ինտելեկտուալ խաղեր խաղացինք ուրախացանք և գնացինք Կինո Հայաստանի այգի։Այնտեղ մենք գնեցինք լցնովի փաղպաղակներ,պոպկորն,ֆռեշներ և հոթ դոգներ։