Posted in Մայրենի 6-8

Վատ ընկերը

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանքներ՝

  1. Ո՞րն է առակի ասելիքը:
    Ամեն մարդու չեն վստահում
  2. Գրիր նշված բառերի հականիշները՝ գնաց, պառկել, մեռած, մոտենալ, ծիծաղել:
    Եկավ,կանգնել-նստել,ծնված,հեռանալ,տխրել
  3. Համացանցից գտիր առակին համահունչ ասացվածքներ:

Ընկերները շուկայում ավելի շատ արժեք ունեն, քան տապանում գտնվող փողը:

Ստեղծագործիր որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Posted in Մայրենի 6-8

Կռունկ

Բռարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

մյուռոն — մեռոն

տարաշխարհիկ — օտարերկրյա

նշխար — մնացորդ

վեղար — սաքուլա

փերթ-փերթ — պատառ-պատառ

պանդուխտ — օտարական

 

Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

իրիկնապահ

արթնանալ-զարթնել

պանդուխտ-օտարական

տխուր-տրտում

վեհ-վսեմ

աղեկտուր-մորմորքող

 

Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները:

առնական — կանացի

հզոր — անզոր

տրտմություն — ուրախություն

սևահեր — սպիտակահեր

ծիծաղկոտ — լացկան

Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Posted in Մայրենի 6-8

Մայրենի 25.09.2023

Առաջին առաջադրանք

 

Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.

 

Ծույլի հանգստյան օրը

 

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

 

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

 

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

 

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոգին ու ասաց.

 

-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

 

-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

 

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:

քաղցրահամ,դանդաղահոս,բարորակ,սևագիր,սուզանավ,սևազգեստ,

3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:

Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր

  • բարձրահարկ,դեղնագույն,ջրահոս,աշխարհագրություն,ծովահեն,լեռնաշղթա,սրբապատկեր