Posted in Հորինուկներ, Մայրենի 6-8

Մի գարնանային ժպիտ

Բարև։ Ես ժպիտն եմ ,ինչպես հասկացաք ես միշտ ուրախ եմ․ հա՛ բացի այն դեպքերից, երբ ինձ նեղացնում են։Տխրությունը միշտ ինձ հյուր է գալիս մարտ ամսին, բոլորը տխրում են ինչ է թե վատ եղանակ է, բայց միևնույնն է ես փորձում եմ պահել իմ ուրախությունը։ Մի անգամ տխրությունը որոշեց կրկին  ինձ նեղացնել, նա որոշեց փչացնել գարնանային գեղեցիկ բնությունը։Ես նրան որոշեցի հետ պահել այդ մտքից, նա որոշեց պտտահողմ անել։Նա ցավոք սրտի փչացրեց ամբողջ բնությունը, բայց միեւնույնն է ես չհանձնվեցի ես մտա շատ բարի մարդկանց մտքի մեջ և ուղորդեցի նրանց։Նրանք այնքան լավ վերականգնեցին բնությունը, որ նախկին տեսքից ավելի լավն էր։Եվ այդքանը տեսնելուց հետո տխրությունը միանգամից վերափոխվեց և դարձավ ուրախություն։

ԵՒ ԱՅԴՊԵՍ ՎԱՅԵԼԵՑԻՆ ՕԴՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ…….

Posted in Մայրենի 6-8

Ամառվա գիշերը Գյուղում

Ամառվա գիշերը Գյուղում

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

Հյուղ- փոքրիկ գյուղական տնակ
կալ- հացահատիկը կալսելու տեղ

Posted in Գործնական Քերականություն 6-8, Մայրենի, Մայրենի 6-8

Գոյականի թիվ

Առաջադրանքներ

Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:
Գլուխ-գլուխներ
թվական-թվականներ
աստղ-աստղեր
երկիր-երկներ
սենյակ-սենյակներ
հարևան-հարևաններ
ծառ-ծառեր
պտուղ-պտուղներ
տեր-տերեր
ժապավեն-ժապավեններ
մարդ-մարդիկ
կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ-գառ-նուկ
բեռնել-
դռնակ
թոռնիկ
լեռնային
ծոռնիկ
հարսնուկ
մատնոց
ողնաշար
ձկնկիթ
ոտնաման
մկնդեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
եզ-եզներ
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծոռ-ծոռներ
հարս-հարսներ
ձուկ-ձկներ
մատ-մատներ
մուկ-մկներ
նուռ-նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր <<Էրեբունի>> հյուրանոցում ու հասել ընկերներին:

<<Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ>> ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ <<Վոստոկ>>տիեզերանավով տիեզերք թռավ:
Չակերտներով են գրվում այն հատուկ անունները, որոնք վերնագրեր են

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ …:

… և …. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները … տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան … զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

… հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի … արկածային վեպը:

Posted in Մայրենի 6-8, Ստեղծագործական աշխատանք

Հովանեսս Թումանյանի մասին

Մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք մեր բոլոր ժամանակների հայ բանաստեղծ,հեքիաթագիր Հովհաննես Թումանյանին։Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ նաև կատարել է թարգմանություններ։Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։Հովհաննես Թումանյանի հայրը գյուղի քահանան էր՝ նրան կոչում էին որպես Տեր-Թադևոս։Մայրը՝ Սոնան Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին պատմում եր լեգենդներ, առակներ և հեքիաթներ, ժողովրդական սիրով։Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր։1888 թվականին, տասնինը տարեկան Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղը,Աշխենը,Նվարդը,Արտավազդը,Համլիկը,Անուշը,Արփենիկը,Արեգը,Սեդա և Թամար Թումանյանները։1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ։Թումանյանին միշտ մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած և ցավոք սրտի մահանում 1923 թվականին՝ Մոսկվայում։

Posted in Մայրենի 6-8

«Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»: Խորխե Բուկայ

Հարցեր և առաջադրանքներ:

1. Ինչի՞ մասին է պատմվածքը:

Պակվածության,անազատության

2. Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:

Որ պետք է ամուր մնալ չ հանձնվել,

3. Նմա՞ն ես այդ փղիկին:

Այո որովհետև հնարավոր է որ պայքարելուց հետո հանձնվեմ։

4․ Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

հսկայական — մեծ

ամուր — պինդ

ակնհայտ — պարզ

անասելի — հեշտ

խելացի — գիտուն

ջանք —տոկալ

բազում — շատ

Posted in Մայրենի 6-8

Հեծանիվը

Ամռային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

 

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

 

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

 

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

 

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

 

Վազելով նրան հասա։

 

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

 

― Այն տղան հեծանիվ ունի։

 

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

 

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

 

― Շա՞տ ես ուզում։

 

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

 

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

 

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

 

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

 

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

 

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

 

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

 

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

 

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

 

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

 

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

 

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

 

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

 

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

 

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

 

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

 

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

 

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

 

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

 

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

 

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

 

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

 

Ո՞վ պետք է տաներ։

 

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

 

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

 

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

 

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

 

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

 

Մոտեցա, դեմքին նայեցի։

 

Լացում էր, իսկապես լացում էր։

 

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

 

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

 

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

 

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

 

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

 

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

 

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

 

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

 

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

 

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

 

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

 

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

 

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

 

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

 

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

 

Քեթինոն գնաց։

 

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

 

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

 

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

 

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

 

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

 

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ իսկ այն աղջկա ոտքը Տեսնել չեմ ուզում

 

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

 

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Posted in Մայրենի 6-8

Պառավ ձին Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

 

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

 

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

 

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

 

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

 

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

 

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.

-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին

Ես նեղացա.

 

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

 

Ծառան գլուխը թափ տվեց․

 

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

 

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

 

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Posted in Գործնական Քերականություն 6-8, Մայրենի 6-8

Գործնական քերականություն

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու տեսնել, որ կողքի ուղևորը վածեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

 

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Օրերըս բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

 

3. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

 

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

 

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

 

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

 

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

 

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

 

 

 

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու բարձրանալ, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

 

Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

 

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

 

  1. Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է ու հալածում է իրեն:
Posted in Մայրենի 6-8

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:

Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:

Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:

Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:

Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:

Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:

Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:

Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:

Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:

Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա մի ոտքի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:

Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:

Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ էին տարբեր խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:

Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը

տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

 

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

 

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:

— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:

— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:

— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:

Մի քանի օր անց Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: