Posted in Գործնական Քերականություն 6-8

Գործնական քերականություն

  1. Բացատրիր, թե ինչո՞ւ տրված բառերի հոգնակին ոչ թե -ներ, այլ -եր մասնիկով է կազմվել (բառի կազմությանն ուշադրաթյուն դարձրո՛ւ):

Նախապապ-եր, ծովաշն-եր (փոկեր), հնդկահավ-եր, ճակատամարտ-եր, լաստանավ-եր, դաշտավայր-եր, գետաձի-եր:
Բոլոր  բառերը բարդ բառեր են որոնց վերջին արմատները միավանկ են և հոգնակի են դարձել ԵՐ մասնիկով։
2. Երկու խմբի գոյականները նախ վանկատի՛ր, հետո դրանց հոգնակին կազմի՛ր և օրինաչափությունը բացատրի՛ր:

Օրինակ՝

ար — կըղ, նը — կար,

արկղ — արկղեր, նկար — նկարներ:

Ա. Վագր, աստղ, սանր, անգղ, կայսր, զեբր:
Վա-գըր, վագրներ
աս-տըղ, աղտղեր
սա-նըր, սանրեր
ան-գըղ, անգղներ
կայ-սըր,կայսրեր
զե-բըր,զեբրեր

Բ. Խրճիթ, ձկնիկ, դպրոց, գրիչ, կռիվ, գլուխ, տղա, կրակ:
խըր-ճիթ, խրճիթներ
ձըկ-նիկ, ձկնիկներ
դըպ-րոց, դպրոցներ
գը-րիչ, գրիչներ
կը-ռիվ, կռիվներ
գը—լուխ, գլուխներ
տը-ղա, տղաներ
կը-րակ, կրակներ

3. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ

  • Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղեր, ամեն ինչ լռեց:
  • Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտները, որոնց ինքը մասնակցել է:
  • Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց:
  • Միայն անգղներ էին սավառնում այդ բերդի վրա:
  • Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին:
  • ․Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով:

4. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

  • Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:
  • Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:
  • Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:
  • Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:
  • Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց:
  • Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափերի երկարությամբ:

5. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:

  • Աշխարհում թանգարան շատ կա, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմ, ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկար դիտել:
  • Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշ, գավաթ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:

6. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Posted in Գործնական Քերականություն 6-8, Մայրենի, Մայրենի 6-8

Գոյականի թիվ

Առաջադրանքներ

Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:
Գլուխ-գլուխներ
թվական-թվականներ
աստղ-աստղեր
երկիր-երկներ
սենյակ-սենյակներ
հարևան-հարևաններ
ծառ-ծառեր
պտուղ-պտուղներ
տեր-տերեր
ժապավեն-ժապավեններ
մարդ-մարդիկ
կին-կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ-գառ-նուկ
բեռնել-
դռնակ
թոռնիկ
լեռնային
ծոռնիկ
հարսնուկ
մատնոց
ողնաշար
ձկնկիթ
ոտնաման
մկնդեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ-բեռներ
գառ-գառներ
դուռ-դռներ
եզ-եզներ
թոռ-թոռներ
լեռ-լեռներ
ծոռ-ծոռներ
հարս-հարսներ
ձուկ-ձկներ
մատ-մատներ
մուկ-մկներ
նուռ-նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

Մենք վաղուց ենք անցել «Քաջ Նազարը»:

Շատ եմ հավանում Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Այս գիրքը հրատարակել է «Շաղիկ» հրատարակչությունը:

Ընկերս աշխատում է «Նոր դպրոց» հրատարակչությունում:

Ամենաշատը սիրում եմ աշակերտական «Ծիր Կաթին» թերթը:

Կարդացե՞լ ես երիտասարդների «Լրագիր օր» շաբաթաթերթը:

Իրերը տեղավորել էր <<Էրեբունի>> հյուրանոցում ու հասել ընկերներին:

<<Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ>> ընկերությունը Բեն Ֆրանկլին սուզվող ապարատն ստեղծել է խորջրյա ուսումնասիրությունների համար:

Գագարինը առաջին մարդն էր, որ <<Վոստոկ>>տիեզերանավով տիեզերք թռավ:
Չակերտներով են գրվում այն հատուկ անունները, որոնք վերնագրեր են

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ …:

… և …. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները … տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան … զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

… հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի … արկածային վեպը:

Posted in Գործնական Քերականություն 6-8, Մայրենի 6-8

Գործնական քերականություն

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու տեսնել, որ կողքի ուղևորը վածեցած նստած է: Նա փորձեց հարևանին մխիթարել:

 

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը սովորական է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Օրերըս բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:

 

3. Տրված բառերը հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառե՞րն են հարմար, թե՞ դարձվածքները:

 

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

 

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրփում է: Տեսնում է թե չէ, սիրտը փուլ է գալիս, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

 

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

 

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

 

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն:

 

 

 

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ ոսկի դագաղ, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, հազիվ շնչում է: Տեսնում է թե չէ, հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ արթնանում է ու բարձրանալ, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը:

 

Պարզվում է՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա:

 

— Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը:

 

  1. Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ հետապնդում է ու հալածում է իրեն:
Posted in Գործնական Քերականություն 6-8

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը:
    հողամաս,հողագործ․
  2. Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:
    Հողատարածք,մասնավոր
  3. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:
    Աշխատասիրությունը
  4. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:
    Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:
  5. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:
    Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը: